Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից 22-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 4 դեպք էլ հաստատվել է աշխատակիցների մոտ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանին։
«46-ը թեստավորվել են և 22-ի մոտ դրական արդյունք է եղել։ Թեստավորվել են 5 աշխատակից, որոնցից 4-ի մոտ եղել է դրական»,- հայտնել է մամլո խոսնակը։
Նա նշել է, որ տարեցներից ոչ մեկ չի հոսպիտալացվել. «Իրենք անսիմպտոմ են, իրենց հոսպիտալացնելու խնդիր չի եղել։ Մեկուսացվել են հաստատության ներսում։ Չորս աշխատակիցները, որոնց մոտ սիմպտոմներ են ի հայտ եկել, նրանք հոսպիտալացվել են»։
Սոնա Մարտիրոսյանն հայտնել է նաև, որ թեստավորումն իրականացվել է՝ ելնելով աշխատակիցների առողջական վիճակի վատթարացումից. «Տարեցներին թեստավորել են այն տրամաբանությամբ, թե սիմպտոմներ ունեցող աշխատակիցներից, որոնք որ տարեցի հետ են շփում ունեցել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







