Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:53

Դուք հարգու՞ւմ եք Ձեր ուսադիրները. Նաիրա Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազին

Ես վստահ եմ, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Ձեր միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր, ԱԺ նիստի ընթացքում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դուք հարգու՞ւմ եք Ձեր ուսադիրները․ դուք պնդու՞մ եք հիմա, որ երբ դուք միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից, պնդու՞մ եք հիմա, որ Ձեր միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր։ Ես վստահ եմ, որ Ձեր միջնորդությունը եղել է միանշանակ քաղաքական պատվեր, այլապես ով էլ Ձեզ նամակ գրեր, եթե դուք պնդում եք, որ տեղի է ունեցել և վստահ էիք, որ տեղի էր ունեցել հանցագործություն, դուք փոխվարչապետի նամակով պիտի հետ չկանչեիք», — հարց ուղղեց պատգամավորը։

Դատախազն իր հերթին նկատեց, որ իր պաշտոնական գործունեության համար երբեք անհարմար չի զգացել և չի զգա:

«Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ են անհարմար դրության մեջ դնում», — նշեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+