Խորհրդարանում քննարկվում է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարցուցելու հարցը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց միջնորդությունը:
Իր միջնորդության մեջ Գլխավոր դատախազը ներկայացրեց ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատախազը նշեց, որ Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող ևս երկու այլ քրեական գործեր է հարուցել:
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ծառուկյանը խորհրդարանում է, սակայն նիստերի դահլիճ առայժմ չի մտել: Նա վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը այսօր ելույթ է ունենալու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







