Հայաստանի տեսչական մարմինները հակահամաճարակային կանոնները խախտելու համար դադարեցրել են ընդհանուր առմամբ 2873 կազմակերպությունների գործունեությունը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Ընդհանուր առմամբ իրականացվել է 27.902 ստուգում։ Հաղորդվում է, որ ստուգման ենթարկված բոլոր կառույցներին տրվել են համապատասխան խորհրդատվություններ և ցուցումներ խախտումների վերացման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, ոստիկանության աշխատակիցները ծառայության ուժեղացված ռեժիմի շրջանակներում հայտնաբերել են իրավախախտման 774 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







