Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:59

Կորոնավիրուսով հիվանդ հազարավոր հայաստանցիների տվյալներ հայտնվել են ադրբեջանցի հաքերի ձեռքում

Կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ կոնտակտ ունեցած 3500 հայաստանցու տվյալներ հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում։ Դրանք հրապարակվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվության անվտագության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Նման չէ կեղծիքի, հրապարակվել են հեռախոսի համարներ, անձնագրերի սերիաներ, վարակված կոնտակտավորների անուններ, հասցեներ։ Էդքանը կեղծելը երկար ու անիմաստ գործ է, կարծում եմ»,-իր գրառման ներքո հնչած հարցերից մեկին պատասխանել է Մարտիրոսյանը։

Նա խնդրել է ՝ իրենից ցուցակները չուզեն, քանի որ անձնական տվյալներ են պարունակում։

Մարտիրոսյանը հայտնել է, որ տվյալներ հրապարակող  հաքերը նշել է, որ ԱՆ-ի մեյլերից մեկն է կոտրել.  «Որքանո՞վ է հավանական, որ սրանք իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի։
Ո՞րն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարալկվեցին ու արագորեն տարածվեցին կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց անձնական տվյալները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+