Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:16

Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել որոշ որոշումների կայացման հետ կապված

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ որոշել է անդրադառնալ վերջերս սոցցանցերում և այլ հարթակներում ակտիվորեն քննարկվող այն հարցին, թե այս ընթացքում Կառավարությունն ինչ սխալներ է թույլ տվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման դեմ մղվող պայքարում։

«Ուզում եմ անկեղծ լինել և միգուցե ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել և նաև բացատրեմ, թե որոշումների կայացման ընթացքում ի՞նչ սկզբունքերով են առաջնորդվել»,-նշել է նախարարը։

Թորոսյանը նշել է, որ կորոնավիրուսը նոր հիվանդութուն է և դրա վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս ամբողջական չեն: Նա մի շարք հարցադրումներ է արել վիրուսի տարածման, դրա սիմպտոմների վերաբերյալ՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ պատասխանները անգամ հիմա դեռևս վերջնական չեն։

Դիմակի մասին խոսելով նախարարը նշել է․ «Երբ ասում էի, որ պետք չի փողոցում դիմակ կրել, 2 հանգամանք կար․ առաջինը՝ համաշխարհային դեֆիցիտը, 2-րդը՝ հայտնի չէր, թե բաց և փակ տարածություններում դիմակ կրելը ինչ ազդեցություն է թողնում։ Գիտելիքը փոխվել է, և սխալ կանեինք, եթե շարունակեինք «հին» գիտելիքի վրա հիմնվելով ուղղություն ցույց տալ։ Այդ փոփոխությունները մեր նոր գիտելիքի և մեր սովորելու հիման վրա են արվում և այդպես է աշխարհի բոլոր երկրներում։ Բուժման, կանխարգելման առումով, կարծում եմ, փոփոխությունները ավելի քիչ կլինեն, բայց դրանք նոր իրավիճակի դեպքում անխուսափելի են։ Եթե կարծում եք, որ ինչ-որ բանում սխալվել եմ՝ ներողություն եմ խնդրում»-նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+