Շիրակի մարզում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 490 դեպք, որից 200-ն արդեն ապաքինվել են։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 70-ից ավել քաղաքացիներ, որոնցից 46-ն են Շիրակի մարզից։ Շիրակի մարզում մոտ 700 անձ ինքնամեկուսացման ցուցում ունի, որոնցից 109-ի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել՝ թեթև կամ ասիմպտոմ ընթացքով։ Արձանագրվել է 10 մահվան դեպք, որոնցից մեծ մասն ունեցել են ուղեկցող հիվանդություններ»,- ընդգծեց Պետրոսյանը։
Մարզպետը նշեց, որ առաջարկել է Գյումրիում այս պահին դատարկ նախկին հիվանդանոցային շենքերից մեկը, որը նախնական գնահատմամբ,մոտ մեկ ամիս անց կարող է ընդունել մինչև 100 հիվանդի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







