Կորոնավիրուսային հիվանդությունը նոր է և դեռ անորոշություններ կան ՝ կապված թե հիվանդության տարածման, թե կանխարգելման, թե բուժման հետ: Այս մասին Պարետատան նիստի հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը
Նրա խոսքով՝ այս ամիսների ընթացքում առողջապահության նախարաությունը կազմակերպել է ոչ միայն բուժօգնությունը և կանխարգելիչ աշխատանքները, այլ նաև սովորել է.
«Սովորել ենք հիվանդության մասին, սովորել ենք միմյանցից, բուժաշխտատողներից, փորձագետներից, միջազգային այլ երկրների գործընկերներից՝ ինչպես արդյունավետ կառավարել համաճարակը: Բավականին երկար ճանապարհ անցել ենք, և դեռ անցնելու ենք: Քաղաք դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ և ավելի դարձնել այս վարակի հակազդումը»-ասաց Նանուշյանը:
Նանուշյանը նշեց, որ հիվանդության տարածման այս հարցում, երբ օրական հարյուրավոր դեպքեր են գրանցվում, շատ կարևոր է, որ կրենք ոչ միայն մենք կրենք, այլ նաև մյուսներից պահանջենք՝ զրուցակցից, առևտրի կետի աշխատողից, տաքսու վարորդից, հարևանից, որովհետև եթե կրեն դիմակ ոչ միայն իրենց կպաշտպանեն, այլև ձեզ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







