«Իմ և իմ ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը մեզ ստիպում է, որպեսզի մենք վերանայենք մեր վարակվելու ժամակետների և հանգամանքների մասին պատկերացումները»։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ սեփական փորձը կօգնի որոշ օգտակար հետևություններ անել և այն հետևությունները, որոնք հանրայնորեն օգտակար կլինեն իրենք կկիսեն հանրության հետ։
Փաշինյանը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին օրերին հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում և շնորհակալություն հայտնեց այն հայրենակիցներին, ովքեր միացել են հակահաճարակային շարժամը, պահպանում են կանոնները և նրանց, ովքեր դեռ կմիանան այդ շարժամը։
«Հակահամաճարակային գործողությունները, օրինակ՝ դիմակ կրելը, իրենց կոնկրետ արդյունքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանը համարվում է յոթ օրը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է այդ կանոնների ոչ միայն ֆորմալ, այլև՝ ճշգրիտ պահպանումը։
Վարչապետը հիշեցրեց, որ հակահամաճարակային կանոնները պետք է պահպանել ոչ թե չտուգանվելու համար, այլ պետք է դիմակները պատշաճ կրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







