Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11221-ի: Հունիսի 4-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3468 է, փաստացի բուժվում է 7509-ը, գրանցվել է մահվան 176 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 63459 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 68-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 10524 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







