Հրազդանում Firebird AI ամերիկյան նախագծով կառուցվող Արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակման կենտրոնը (ՏՄԿ) ուժային կառույցների ուշադրության կենտրոնում է, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Անվտանգության խորհրդի գրասենյակին հաշվետվություն է ներկայացրել, որ 2026 թվականի ապրիլից Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է ՏՄԿ։ Առաջին այցելությանը, ըստ աղբյուրի, նրան ուղեկցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը։
Թերթը հավելել է, որ ամերիկացի պաշտոնյան ավելի ուշ մի քանի անգամ այցելել է նույն կենտրոն, բայց արդեն ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական պաշտոններ չզբաղեցնող աշխատակիցների հետ։ Ըստ աղբյուրի՝ վերջին երկու այցերի ժամանակ սարքավորումներով բեռնված երկու բեռնատար է մտել կենտրոն։ Սարքավորումները, աղբյուրի փոխանցմամբ, հակահարվածային տուփերով էին։
Կենտրոնի ստեղծման մասին հայտարարվել էր դեռևս 2025-ին։ 2026-ին ԲՏԱ-ի և Firebird AI ընկերության միջև ստորագրվել էր պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 մլն դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ։






































