Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:16

ԿԸՀ-ում քննվել է Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու հարցը

ԿԸՀ-ում քննվել է Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մայիսի 29-ի նիստում քննվել է «Անկախ դիտորդ» կազմակերպության դիտորդության կարգավիճակի չեղարկման հարցով «Լուսավոր Հայաստան կուսակցության դիմումը։

ԼՀԿ-ն մայիսի 27-ին դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ բողոքարկելով իր դեմ իրականացվող թիրախավորված հակաքարոզչությունը։

ԿԸՀ նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Անկախ դիտորդն» իր հետ կապված նյութեր է տարածել, ինչի հիման վրա Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել։ Ինչպես ավելի ուշ պարզել է Factor TV-ի հետաքննությունը, այդ ռեպորտաժը հիմնված է ադրբեջանական սկզբնաղբյուրի տվյալների վրա։

Ըստ քաղաքական գործչի՝ այս գործելակերպն ունի երկու վարկած` կա՛մ կազմակերպությունը փորձում է լավ պայմաններ ստեղծել ԼՀԿ-ի հետ մրցակցող այլ ընդդիմադիր ուժերի համար, կա՛մ էլ ուղղակի աջակցում է գործող իշխանություններին։

«Ես հասկանում եմ, որ կարելի է ունենալ սեփական հայացքներ և աջակցել իշխանությանը, բայց եթե անձը (նկատի ունի Իոաննիսյանին — խմբ․) հավատարմագրվում է որպես անկախ դիտորդ, սակայն հանդես է գալիս մեր դեմ ու թիրախավորում մեզ՝ փորձելով հանրության մեջ սահմանափակել մեր էլեկտորալ հնարավորությունները, մենք ակնկալում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջամտությունը, որպեսզի այս խնդիրը կարգավորվի»,- նշել է Մարուքյանը։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժին՝ նա հարցադրում է կատարել, թե ո՞վ է դրա պատասխանը տալու։

«Ի՞նչ են բացահայտել իմ մասին. ոչինչ։ Բայց Հ1-ով և այլ կայքերով մի քանի միլիոն դիտում ունեցող նյութեր են տարածել»,- նշել է Մարուքյանը։

«Անկախ դիտորդ» դաշինքի անունից Մարուքյանին հակադարձել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ պնդելով, որ Մարուքյանի կողմից ԿԸՀ ներկայացված դիմումը չի պարունակում դիտորդի կարգավիճակից զրկելու որևէ իրավական հիմնավորում։

Սաքունցն, անդրադառնալով Իոաննիսյանի հասցեին հնչող մեղադրանքներին, նշել է, որ հանրային տեղեկություններով կիսվելը քարոզչություն չէ։ Ըստ իրավապաշտպանի՝ դիտորդական առաքելությունը չի զրկում հանրային հարցերին արձագանքելու իրավունքից, իսկ չեզոքության պահանջը չի արգելում մտահոգություն հայտնել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ չկան կոնկրետ ուժի օգտին կոչեր։

Նա անհիմն է համարել մեկ անձի գրառումների պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» դիտորդական կարգավիճակից զրկելու պահանջը՝ հիշեցնելով, որ Իոաննիսյանը կազմակերպության իրավաբանական ղեկավարը չէ։

Սաքունցը պնդել է, որ դաշինքն անկողմնակալ է՝ որպես փաստարկ բերելով բողոքներ, որոնք ներկայացվել են, նրա խոսքով, ամենատարբեր քաղաքական ուժերի դեմ։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ նիստն ընդմիջվում է մինչև մայիսի 30-ը՝ ժամը 11։00-ն, որի ժամանակ կներկայացնի ԿԸՀ որոշումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+