Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի: Մայիսի 27-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3255 է, փաստացի բուժվում է 4377-ը, գրանցվել է մահվան 98 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 44-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 7402 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







