Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:12

Կապանում  հավաքված քաղաքացիները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան

Կապանում կեսօրին սկսված բողոքի ակցիան ավարտվեց։  Ոստիականական բաժանմունքի մոտ հավաքված քաղաքացիները որոշեցին դադարեցնել ակցիան:

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Քննչական մարմնի ներկայացուցչի հետ բանակցելուց հետո դիմեց քաջարանցիներին  հայտարարելով, որ իրեն երաշխիքներ են տվել, որ կլինի արդար քննություն և ձերբակալված երիտասարդները բռնության չեն ենթարկվի: Նա քաջարանցիներին կոչ արեց բացել ճանապարհը, թույլ տալ, որ ոստիկանական մեքենան տղաներին տեղափոխի Երևան:

«Ես վստահում եմ մեր ոստիկանության բարձաստիճան պաշտոնյաներին, համոզված եմ,  որ բռնություն չի լինի և կլինի արդար քննություն, իսկ եթե երաշխիքները չպահվեն, ես ինքս ձեզ հետ նորից կգամ այստեղ»,-ասաց նա:

Քաջարանցիները հետ քաշվեցին, աղոթեցին և ծափողջյուններով ճանապարհեցին երիտասարդներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ոստիկանների կողմից Քաջարանի 4 բնակիչների ձերբակալման մասին, ինչի կապակցությամբ բողոքի ակցիա է ընթանում ոստիկանության Կապանի բաժնի շենքի մոտ:

Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել և ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ  խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:

Նշենք, որ ավելի վաղ ցուցարներին հանդարտեցնելու փորձ էր արել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սակայն քաջարանցիները նրա հորդորին չէին ենթարկվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+