Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:59

Սամվել Կարապետյանն ամենամեծ ներդրողն է Հայաստանում. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանն ամենամեծ ներդրողն է Հայաստանում. Նարեկ Կարապետյան

Ո՞վ ամենամեծ տնտեսական փորձն ունի այսօրվա քաղաքական հայ գործիչներից, Հանրային հեռուստաընկերության եթերում այսպիսի հարցադրում է արել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա ներկայացրել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնտեսական գործունեության աշխարհագրությունը՝ նշելով, որ Կարապետյանի ներդրումները տարածվում են 3-4 տարածաշրջանում։

«Դա Հունաստանն է, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եվրասիական տնտեսական միությունը, նաև Հայաստանի ամենամեծ ներդրողն է»,- մանրամասնել է նա։

Կարապետյանի խոսքով՝ 3 միլիոն հայ ապրում է Հայաստանում, և տարբեր գնահատականներով՝ 4-6 միլիոն հայ Հայաստանից դուրս, և այդ ռեսուրսն իրենք օգտագործելու մեծ պոտենցիալ ունեն և չօգտագործելու իրավունք չունեն։

«Այդ իսկ պատճառով՝ փետրվարի 12-ին կտեսնեք, թե Հայաստանի Հանրապետության համար զարգացման ինչ ճանապարհ ենք առաջարկում»,- նշել է Կարապետյանը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան ներկայացվել էին հունվարի 20-ին, դրանց թվում են 300 հազար նոր աշխատատեղը ու արդյունաբերացումը: Նրա նախաձեռնած քաղաքական ուժը փետրվարի 12-ին կհայտարարի վարչապետի իր թեկնածուին ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+