«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի 7 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկատվությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ազատության հետ զրույցում նշել էր, որ շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է, 150 աշխատակից և նրանց ընտանիքի անդամները ինքնամեկուսացվել են։
Նշենք, որ Տավուշի մարզում այս պահին վարակված է 31 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







