Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:50

«Համարյա չենք պայքարում. անզոր ենք», «Օդափոխման սարքերը թանկ են», «Փոշի է». հարցում

«Համարյա չենք պայքարում. անզոր ենք», «Օդափոխման սարքերը թանկ են», «Փոշի է». հարցում

Վերջին շաբաթներին Երևանի օդի աղտոտվածության խնդիրը կրկին լայնորեն քննարկվող թեմա է դարձել՝ բնապահպանական և առողջապահական հետևանքների պատճառով։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ փոշու մանր աղտոտիչների բարձր քանակը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների առաջացմանն ու սրմանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարձր աղտոտվածության մակարդակը հիմնականում կապում է սեզոնային երևույթների, քաղաքի դիրքի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհների հետ՝ միաժամանակ չբացառելով շինարարական ակտիվության ազդեցությունը։

Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը լրջանում է նաև քաղաքացիների վարքագծի պատճառով. բակերում չոր տերևների և աղբի այրումը լրացուցիչ օդային աղտոտում է առաջացնում։

Մյուս կողմից՝ թեև քաղաքապետը վստահեցնում է, որ վերջին երեք տարիներին քաղաքում կանաչ տարածքները մեծացել են 44 հեկտարով՝ գերազանցելով նախորդ երկու տասնամյակների ցուցանիշները, բնապահպանները հակադարձում են, որ իրականում՝ նկատելի է ծառահատումների աճը։ Նրանք հիշեցնում են, որ մայթեզրերի մեծածավալ ծառերը, որոնք կարևոր դեր էին խաղում փոշու կլանման գործում, հաճախ փոխարինվել են դեկորատիվ տնկարկներով, որոնք նույն արդյունավետությունը չունեն։

Armenia Today-ը Երևանում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են օդի աղտոտվածության դեմ պայքարում, արդյոք օգտագործո՞ւմ են օդափոխության սարքեր տանը, աշխատավայրում:

Հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ սարքեր չեն օգտագործում, իսկ տունն օդափոխելու համար ուղղակի պատուհաններն են բացում:

«Դե դրսի օդը մենք հո չենք կարող, հսկայական աշխատանք է»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի նշել է, որ տանը ծաղիկներ ունի, դրանով է պայքարում:

Հարցման մեկ այլ մասնակից էլ հավելել է, որ «համարյա չեն պայքարում, անզոր են»:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհել է, որ ամբողջ օրը մաքրություն են անում, քանի որ տանը մշտապես փոշի է կուտակվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+