Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:38

Մի քանի ԲԿ-ում, այդ թվում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում, տնօրենների փոփոխություն կլինի․ Ավանեսյան

Մի քանի ԲԿ-ում, այդ թվում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում, տնօրենների փոփոխություն կլինի․ Ավանեսյան

Առաջիկայում մի քանի բժշկական կենտրոնում սպասվում են տնօրենների փոփոխություններ, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում եկել է որակային նոր փուլի անցնելու ժամանակը։

«Երկու ԲԿ-ների ղեկավարությունն ու թիմերը խոշոր ներդրում են ունեցել լրիվ նոր մշակույթով, ստանդարտով, ենթակառուցվածքներով, ծառայություններով բժշկական կենտրոններ ձևավորելուն ուղղված։ Կարծում եմ՝ զարգացման նոր ուղիների ժամանակն է»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի անունը, սակայն այլ թեկնածուներ ևս կան, որոնց անունները չնշեց։

Զեյնալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով նոյեմբերի 19-ին հրաժարական էր տվել՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ վեճից հետո։

2024 թվականի ապրիլին մամուլը գրել էր, որ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մտադիր է իր ընկերոջը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանին նախարարի պաշտոնի համար բարեխոսել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+