ՀՀ ՊՆ-ն հերքել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողների մասին մամուլում տարածված տեղեկությունը։
Ըստ գերատեսչության՝ ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող չի տուժել, մեկ զինծառայող ստացել է աննշան քերծվածքներ:
Այսօր ավելի վաղ Oragir.news-ը հայտնել էր, որ Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող ՈւԱԶ մակնիշի մեքենան, որի հետևանքով 7 անձ է տուժել՝ 6 զինվոր և բուժքույր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







