Պաշտպանության ոլորտում ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ, 2019 թվականն իրոք աննախադեպ էր մեր պաշտպանության համար, ԱԺ նիստի ժամանակ նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
«Չորս հիմնական ուղղություններով մենք լրջագույն արդյունքներ ենք գրանցել՝ սպառազինություն, ինժեներական կառույցներ, սոցիալական ոլորտ և ռազմարդյունաբերություն:
Սպառազինություն. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ձեռք է բերվել գերժամանանակից կործանիչ ավիացիա: ՀՀ զինված ուժերն առաջին անգամ հնարավորություն ունեն իրենց մարտական գործողությունները պլանավորելիս չունենալ հակառակորդի տարածքում որևէ անհասանելի կետ», — ասել է պատգամավորը:
Նա միաժամանակ շեշտել է, որ ինժեներական լուրջ աշխատանքներ են կատարվել առաջնագծում:
Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերությանը, Տիգրան Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանը սեփական արտադրության զենք և սպառազինություն է ընդունում, ինչը մի քանի տարի առաջ հեռավոր երազանք էր թվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







