ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։
«Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք, մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով։
Տվյալները՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից»,- նշել է նա։
https://www.facebook.com/photo.php?fbid=2870290309673777&set=a.171637199539115&type=3
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







