Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:22

Զինծառայողներին արձակուրդ համար տրվող գումարի չափը կավելանա

ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց զինվորական ծառայության ընթացքում արձակուրդ մեկնելու և վերադարձի համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար հատկացվող գումարների չափն ավելացնել։

Կառավարության 2018 թվականի օգոստոսի 8-ի որոշման համաձայն՝ ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար (175կմ մեկնելը և 175կմ վերադառնալը միասին) զինծառայողներին փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը՝ 10000 դրամ չափով, իսկ նրա հետ մեկնող ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ այդ գումարի 50%-ի չափով: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվող խնդիրների շրջանակներում բավական մեծ է բնակության հիմնական վայրերից 175 կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ ծառայության վայրեր նշանակված զինծառայողների թիվը, այդ հեռավորության համար սահմանված փոխհատուցման չափը չի բավարարում փակել զինծառայողի կատարած փաստացի ծախսերը, ինչը նաև բացասաբար է անդրադառնում թե զինծառայողների և նրանց հետ ծառայության վայրում բնակվող ընտանիքի անդամների հանգստի իրավունքի իրացման, և թե նրանց սոցիալական վիճակի վրա:

Այս որոշմամբ կապահովվի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա զինծառայողների և նրանց հետ ծառայության վայրում բնակվող ընտանիքի անդամների հանգստի իրավունքի իրացման ու նրանց սոցիալական վիճակի վրա:

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ զինծառայողներին կհատկացվի՝

-350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար` 10000 դրամ, գումարած 350 և ավելի կիլոմետրը,

-700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20000 դրամ։

Նախագծի ընդունմամբ՝զինծառայողին/ընտանիքի անդամին աևձակուրդ մեկնելու և վերադառնալու համար հատկացվող գումարի չափը կլինի հետևյալը՝

1) 350-380կմ = 10600 դրամ (ավելացում՝ 600/300 դրամ)
2) 380-410կմ = 11000 դրամ (ավելացում՝ 1000/500 դրամ)
3) 410-450կմ = 11200 դրամ (ավելացում՝ 1200/600 դրամ)
4) 450-500կմ = 12000 դրամ (ավելացում՝ 2000/1000 դրամ)
5) 500-550կմ = 12400 դրամ (ավելացում՝ 2400/1200 դրամ)
6) 550-600կմ = 13000 դրամ (ավելացում՝ 3000/1500 դրամ)
7) 600-650կմ = 16000 դրամ (ավելացում՝ 6000/3000 դրամ)
8) 650-700կմ = 18000 դրամ (ավելացում՝ 8000/4000 դրամ)
9) 700 և ավելի կմ = 20000 դրամ (ավելացում՝ 10000/5000 դրամ):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+