Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:43

Գնալու ենք ժամկետային ծառայության ժամկետը նվազեցնելու ճանապարհով․ Հայկ Սարգսյան

Գնալու ենք ժամկետային ծառայության ժամկետը նվազեցնելու ճանապարհով․ Հայկ Սարգսյան

Գնալու ենք ժամկետային զինծառայության ժամկետի նվազեցման ճանապարհով, Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ հրաժարվում են քաղաքացիությունից մինչև 18 տարին լրանալը, որպեսզի ծառայության չանցնեն, իսկ որոշման ընդունվելու դեպքում, վստահ է, ՀՀ-ն զինվորական ծառայություն անցնողների քանակի աճ է ունենալու, ոչ թե նվազում։

«Քանի որ քաղաքացիները խուսափում են ծառայությունից, արդեն իսկ չեն ծառայում, եթե մենք կարողանանք ամբողջությամբ իրականացնել այն ծրագիրը, որը ես ներկայացնում եմ, կունենանք 1 տարում շուրջ 20% ավելի զորակոչված զինծառայողներ»,- հայտարարել է նա։

Իշխանական պատգամավորը շեշտել է՝ 20%-ը բավականին մեծ թիվ է, և թույլ կտա հեշտությամբ լուծել առկա խնդիրները։

«Իմ ձեռքի տակ կարմիրով նշված են քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը․ տեսնում ենք, որ 8721 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Այս թվի մեծ լինելը պատկերավոր լինելու համար նշեմ, որ սա մոտավորապես 2 զորակոչի բանակ զորակոչվածների թվին մոտ թիվ է»,- պարզաբանել է Սարգսյանը՝ ցուցադրելով թվաբանական սանդղակը։

Մայիսի 3-ին հայտնել էինք, որ ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+