ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու ծրագրերի հետ կապված հերթական բարեգործական նախաձեռնությունն է իրականացվել։ Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Բարեգործական հերթական ծրագրի հեղինակները ՊԲ-ի հետ այս ոլորտում, արդեն տարիների փորձառություն ունեցող «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամն է և «Հանուն հայ զինվոր» հասարակական կազմակերպությունը: Վերջիններիս համատեղ ջանքերի արդյունքում ապրիլի 24-ին ՊԲ-ին են հանձնվել մեծաքանակ քարշակվող և ինքնագնաց ախտահանող սարքավորումներ, ախտահանիչ նյութեր ու պաշտպանիչ հանդերձանք, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր, որոնք էական ազդեցություն կունենան բանակում նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման դեմ իրականացվող համալիր գործընթացների բարելավման վրա:
ՊԲ-ից հավելում են, որ արդեն առաջիկա օրերին, բարեգործական նախաձեռնության շնորհիվ ՊԲ-ին հանձնված միջոցները, նախանշված զորամասերում և ստորաբաժանումներում կկիրառվեն ըստ նշանակության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







