Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:45

ՀՀ-ն սկսել է ֆրանս-հնդկական արտադրության հրետանային համակարգերի գնման գործընթաց․ ԶԼՄ

ՀՀ-ն սկսել է ֆրանս-հնդկական արտադրության հրետանային համակարգերի գնման գործընթաց․ ԶԼՄ

Հայաստանն սկսել է ֆրանս-հնդկական արտադրության Trajan 155 մմ քարշակային հաուբիցների խմբաքանակի գնման գործընթացը, հայտնում է Janes-ը։

Նշվում է, որ խոսքը հայկական կողմից նման տեսակի հրետանային համակարգերի «անհայտ քանակի» ձեռքբերման մասին է։ Trajan-ը մշակվել է ֆրանսիական Nexter Systems ընկերության կողմից։ Ըստ լրատվամիջոցի՝ ստանդարտ զինամթերք արձակելիս համակարգի հեռահարությունը մոտավորապես 30 կմ է, իսկ ակտիվ-ռեակտիվ հրետանային արկերի կիրառման դեպքում այդ ցուցանիշը հասնում է 55 կմ-ի։

Հրապարակման համաձայն՝ Հայաստանի կողմից այդ հրետանային համակարգերի գնումը ցույց է տալիս Երևանի ռազմավարական որոշումը՝ հրաժարվել խորհրդային զենքերից և զինամթերքից, քանի որ երկիրն արդեն գնում է 155 մմ տրամաչափի հրետանային համակարգերի մի քանի տեսակ։

Հրապարակումը նկատել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնի Telegram ալիքը, ըստ որի Հայաստանը լինելու է Trajan-ի առաջին հայտնի հաճախորդը։ Ալիքը նշել է, որ Հայաստանի համար Trajan համակարգերը նախատեսվում է արտադրել Հնդկաստանում՝ Larsen & Toubro (L&T) խմբի կողմից, որը նախապես պայմանագիր էր կնքել Nexter-ի հետ համատեղ Trajan արտադրելու մասին՝ փորձելով այն առաջարկել հնդկական բանակին։

2024-ի փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանին և Ֆրանսիային Հայաստանի հիմնական գործընկերներից էր համարել։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստան սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել էր 600 միլիոն դոլարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+