ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է Երևանում ՊՆ աշխատակցի ավտոմեքենան հրկիզելու մասին լուրը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ՊՆ աշխատակիցը գտնվում էր ֆիզարձակուրդում։
«Հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում»,- պարզաբանել են գերատեսչությունից:
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Վիլնյուսի փողոցում՝ ժամը 01:55-ի սահմաններում, հրկիզել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, 27-ամյա Մարիամ Վ.-ի Nissan Juke ավտոմեքենան։ Կայքը հայտնել էր, որ նա աշխատում է ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ։
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Ըստ գերատեսչության՝ փրկարար ծառայության մարտական հաշվարկները հրդեհաշիջում են իրականացնում։...






































