Ամառային զորակոչը կընթանա ըստ սահմանված ժամանակացույցի, անհրաժեշտության դեպքում միայն այն կարող է հետաձգվել։ Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
Օհանյանը տեղեկացրեց, որ զինկոմիասրիատները պատրաստ են զորակոչին, համալրված են պաշտպանիչ անհրաժեշտ միջոցներով, զորակոչի ընթացքում ամեն օր կիրականացվեն ախտահանման աշխատանքներ։
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը տեղեկացրեց, որ մի զորամասի ճաշարանի աշխատակիցներից մեկի մոտ վարակի ախտանշաններ են նկատվել։ Նա եղել է զորամասի ճաշարանի սպասարկման անձնակազմում ներառված աշխատակից։
«Ինչպես նա, այնպես էլ նրա շփման շրջանակը մեկուսացվել են, ճաշարանի ամբողջ անձնակազմը փոխվել է։ Տվյալ աշխատակիցը չի շփվել զինծառայողների հետ, ներգրավված չի եղել սննդի մատակարարման աշխատանքներին»,- ասաց Օհանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







