Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:45

Առաջիկայում Կիպրոսի հետ կյանքի ենք կոչելու պաշտպանության ոլորտի չօգտագործված ներուժը․ Պապիկյան

Առաջիկայում Կիպրոսի հետ կյանքի ենք կոչելու պաշտպանության ոլորտի չօգտագործված ներուժը․ Պապիկյան

Առաջիկայում Կիպրոսի հետ կյանքի ենք կոչելու պաշտպանության ոլորտի չօգտագործված ներուժը, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Պաշտպանության ոլորտում Հայաստանի և Կիպրոսի համագործակցությունը բարձր մակարդակ վրա է գտնվում և վերջին տարիներին դինամիկ զարգանում է։ Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը, տարածաշրջանային ու միջազգային կայունության ամրապնդմանը»,- շեշտել է Պապիկյանը։

Նա կարևորել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը։

«Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունն ուղղված է մեր երկրների համատեղ նպատակների իրականացմանը, մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությանը»,- հավելել է Պապիկյանը։

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 12-ի նիստում վավերացրել էր Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիրը, որը Պապիկյանը և Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ստորագրել էին 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Աթենքում։

Մանրամասերը՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+