ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն անդրադարձել է զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու վերաբերյալ հնչող մտահոգություններին։
«Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը։
Ստեփանյանը հայտնել է, որ մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են:
Հիշեցնենք, որ ԶՈՒ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 5 դեպք, մի շարք զինծառայողներ մեկուսացված են։ ՊՆ խոսնակը այսօր նաև եղել է զինծառայողների մեկուսացման վայրում և Ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես եկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







