Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:45

Հարավային ռազմական օկրուգի բժշկական ստորաբաժանումները Հայաստանում վարժանք են անցկացրել. ՌԴ ՊՆ

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմակայանի բժշկական ստորաբաժանումները ռազմական կլինիկական հոսպիտալի 1602 մասնաճյուղի բժիշկների հետ համատեղ մշակել են հատուկ միջոցառումներ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման պայմաններում մարտավարական հատուկ վարժանքների շրջանակներում:

Այս մասին մարտի 26-ին հայտնել Է ՌԴ ՊՆ ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Ռազմական բժիշկները մշակել են դաշտային հոսպիտալի տեղակայման նորմատիվներ, հիվանդների ընդունման դաշտային կետեր, լաբորատոր և վիրաբուժական համալիրներ, ինչպես նաև անցկացրել են մասնագիտացված բժշկական մոդուլներով բժշկական տեսակավորման և պայմանական հիվանդների բաշխման վարժանքներ:

Վարժանքի ընթացքում բժիշկները զորամիավորման նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների և բանակային ավիացիայի անձնակազմերի հետ համատեղ մշակել են պայմանական հիվանդ զինծառայողների փոխադրումն ու տարհանումը:

Վարժանքն անցկացվել է նպատակ ունենալով գնահատել շարժունակության, մանևրայնության, ֆունկցիոնալության և նշանակության խնդիրները կատարելու բժշկական ստորաբաժանումների ունակությունները:

Վարժանքին մասնակցել են ՀՌՕ-ի շուրջ 1,5 հազար զինծառայողներ, այդ թվում ՝ զինվորական և քաղաքացիական բուժաշխատողներ, գործի են դրվել ավելի քան 300 միավոր ավտոմոբիլային և հատուկ բժշկական տեխնիկա, ինչպես նաև Էրեբունի ռուսական ավիաբազայի Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+