Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:38

ՊՆ ղեկավարը խոսել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին

ՊՆ ղեկավարը խոսել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Այս պահին սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ այս պահին սահմանին կուտակումներ չկան: «Վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել նույն կերպ, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»,- նշել է Պապիկյանը:

Նախարարը 2023թ. բարդ տարի է համարել Զինված ուժերի համար, բանակն ունեցել է խնդիրներ, բայց նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի է եղել: Հենց այդ բարեփոխումները, ըստ նախարարի, պետք է դառնան բանակի վաղվա օրն ու ապագան:

Պապիկյանն առանձնացրել է ատեստավորման գործընթացը, որը հնարավորություն է տալիս պայմանագրայիններին ու սպաներին ինքնակատարելագործվել՝ միևնույն ժամանակ բանակին հաղորդել  նոր որակ:

«Արդեն ատեստավորված պայմանագրայինների թիվը մի քանի հազար է: Պայմանագրայինները և սպաները մեծ էնտուզիազմով են մասնակցում: Ծրագիրը հնարավորություն է տվել ընդհուպ կրկնապատկել աշխատավարձերը, որով լուծվում է սոցիալական, մոտիվացիոն և կադրերի վերափոխման մեր դրած նշաձողին հասնելու խնդիրը»,- ավելացրել է նա:

Անդրադառնալով բանակի առջև դրված խնդիրներին՝ Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ-ն որևէ երկրի նկատմամբ նկրտում, տարածքային պահանջ չունի:  «Զինված ուժերի նպատակը, առաքելությունը ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,- հայտարարել է Պապիկյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+