Նախատեսվում է, որ առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկի «Աքաշ» միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրի առաքումները Հայաստան, հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրներին։
«Սպասվում է, որ առաքումները Հայաստան կսկսվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Շատ երկրներ՝ ներառյալ Բրազիլիան, Եգիպտոսը և Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերել «Աքաշ» հրթիռային համակարգի նկատմամբ»,- ANI-ին հայտնել են նախարարության պաշտոնյաները:
Դեկտեմբերի 16-ին հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել «Աքաշ» համալիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







