Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ստորագրել են երկու երկրների նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում, որի ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։
Գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
ՀՀ ՊՆ-ն հայտնում է նաև, որ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







