Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:04

Իրանը հայտարարել է տարածաշրջանում իր հակաօդային պաշտպանության գերազանցության մասին

Իրանը հայտարարել է տարածաշրջանում իր հակաօդային պաշտպանության գերազանցության մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Ալիռեզա Թանսիրին անվիճելի փաստ է անվանել այն, որ Իրանի զինված ուժերը զգալիորեն գերազանցում են հակաօդային պաշտպանության հնարավորությունները տարածաշրջանում, գրում է Mehr-ը։

«Այսօր Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերն ունեն ամենաժամանակակից և հագեցած համակարգերը, և մեր թշնամիները գիտեն այդ մասին»,- ընդգծել է Թանսիրին։

Նա Իրանի պաշտպանական հզորությունն անվանել է երկրի զինված ուժերի միասնության ու համախմբվածության արդյունք։

«Բարձր ձգտումներով և մեր երիտասարդների և հայրենի գիտնականների կարողությունների նկատմամբ վստահությամբ՝ մենք կարգախոսներից դուրս անցանք գործի և փորձի ասպարեզ՝ դառնալով նշանակալի ուժ տարածաշրջանում և աշխարհում», — եզրափակել է Թանսիրին:

Օգոստոսի 15-ին Իրանը ցուցադրել էր «Տակտիկական Սայադ» (Որսորդ) կոչվող հակաօդային պաշտպանության բնիկ համակարգը, որը կարող է հայտնաբերել 24 թիրախ 180 կիլոմետր հեռավորության վրա և միաժամանակ խոցել 12 թիրախ: 

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը սեպտեմբերի 5-ին ասել էր, որ տեղական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու ռադարներն Իրանը դարձրել են հուսալի հակաօդային պաշտպանության ուժ ամբողջ աշխարհում և տարածաշրջանում:

2018 թվականին Իրանի գերագույն առաջնորդ, Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին հայտարարել էր Զինված ուժերի կազմում ՀՕՊ բազայի որոշիչ դերի և Իրանի հակառակորդների հետ առաջնագծում դրա տեղակայման մասին: Նա ընդգծել էր բազայի հնարավորությունների ընդլայնման և ռազմաօդային ուժերի անձնակազմի զարգացման անհրաժեշտությունը:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+