Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է գնդակոծել հայկական դիրքերը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ։
«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում
Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...






































