Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնաիրող քննիչ հանձնաժողովի բաց նիստում հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ լինելը խոչընդոտ չի եղել այլ երկրներից մատակարարումներ անելու համար:
«Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու հետ կապված սահմանափակումները կարելի է շահարկում անվանել»,- ասաց նա,- «Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ, ԵՄ անդամ երկրներից։ Ինչպես նշեցի, սեպտեմբերի 26-ին գտնվել եմ ՆԱՏՕ անդամ, ԵՄ անդամ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ»,- հիշեցրեց նա՝ հավելելով, որ սպառազինություն ձեռք բերելու որևէ սահմանափակում չի եղել, դա միֆ է։
«ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում, այլ հարց է, որ կա օպերատիվ համադրելիություն։ Այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, ձեռք էինք բերում, որոնք համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք, բայց դա էլ էր հաղթահարվում կամաց-կամաց»,- ասաց նախկին պաշտոնյան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







