Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

Պաշտպանության նախարարը ներկայացրել է իգական սեռի զինծառայության մանրամասները

Պաշտպանության նախարարը ներկայացրել է իգական սեռի զինծառայության մանրամասները

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվեց Հայաստանում իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

Ըստ նախագծի՝ իգական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց տարիքային շեմը 18-27 է կարող են դիմում ներկայացնել 6-ամսյա զինծառայության, ասաց նախարարը:

Նրանք դիմում են ներկայացնում մոտակա զինվորական կոմիսարիատ, սկսվում է նրանց հաշվառման պրոցեսը, առողջության ստուգումը, այսինքն անցնում են այն ստանդարտ պրոցեդուրաներով, որով անցնում է զորակոչիկը։

«Այն օրը, երբ մեկնարկում է զորակոչը, մինչ այդ օրը բոլոր պրոցեդուրաներն անցնելուց, հաստատվելուց հետո  կարող է միտքը փոխել, բայց այն օրվանից, երբ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայությունն այլևս դառնում է պարտադիր»,- մանրամասնեց Պապիկյանը։

Մինչև հոկտեմբերի կամ մարտի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում անձը կարող է զորակոչվել ամառային կամ ձմեռային զորակոչին:

Զինծառայության ավարտից հետո կանայք կստանան մեկ մլն դրամ պատվովճար: Սակայն ցանկության դեպքում կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին ու շարունակել ծառայությունը 5 տարով՝ օգտվելով բոլոր արտոնություններից:

Ըստ Պապիկյանի՝ կձևավորվի կանանց գումարտակ, որի անձնակազմը պայմանագրային ծառայության մեջ գտնվող կանայք են: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+