Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:54

Վարչապետն ընթրել է զինծառայողների հետ՝ ծանոթանալով նոր սննդակարգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը։ Մինչ այդ վարչապետին են ներկայացվել զորամասը համալրած նոր տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։ «Այն ժամանակ խոսում էինք, որ այս զորամասի ճաշարանը պետք է նորոգվի, և այս ճաշարանի օրինակով մենք պետք է տեսնենք, թե ինչպես ենք պատերացնում զինվորների նոր սննդակարգի մատակարարման ամբողջական պատկերը»,- ասել է վարչապետը։ Արդեն իսկ 43 զորամաս անցել է նոր սննդակարգին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինվորներին նոր սննդակարգով ապահովելու ծրագիրը և ընդգծել, որ գործընթացը կառավարության լիարժեք աջակցությունն է ունեցել առաջին րոպեներից։ «Պայմանը եղել է հետևյալը, որ մենք պետք է ամեն րոպե համոզված լինենք, որ յուրաքանչյուր կոպեկը ծախսվում է արդյունավետ։ Դա եղել է մեր պայմանը և դռնբաց, և դռնփակ քննարկումների ժամանակ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք թափանցիկ անենք ողջ պրոցեսը, վստահ լինենք, որ մեր զինվորի համար ամեն կոպեկը ծախսվում է մաքսիմալ արդյունավետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ծրագրի շրջանակում գնման գործընթացների, այդ թվում՝ ճաշարանների կառուցման ինստիտուցիոնալ կերպով կազմակերպումը պատշաճ ընթացակարգերով: «Մեզ պետք է ոչ թե փնտրել բարեխիղճ շինարար, այլ ունենալ ինստիտուտ, որպեսզի շինարարը տարբերակ չունենա բարեխիղճ չլինելու»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ԶՈՒ զորամասերի բոլոր ճաշարանների շինարարությունները պետք է կազմակերպվեն բացառապես մրցութային կարգով:

Վարչապետը ծանոթացել է զինծառայողների ճաշացանկին, զրուցել և ընթրել նրանց հետ: 

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին առաջարկվում են բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև զորամասին ուսումնական մասում, որտեղ նրանց են ներկայացվել զինծառայողների ուսումնական գործընթացը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+