Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:41

Ո՞րն է Արտակ Բուդաղյանի պաշտոնանկության պատճառը. «Հրապարակ»

Ո՞րն է Արտակ Բուդաղյանի պաշտոնանկության պատճառը. «Հրապարակ»

Հատուկ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտոնանկության մի քանի վարկածներ են շրջանառվում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Արտակ Բուդաղյանի ազատման մասին վարկածներից մեկի համաձայն՝ Արտակ Բուդաղյանի ազատման պատճառը մեկ ամիս առաջ Կապանի դիքերում գրանցված միջադեպն է, մինչդեռ նրա շրջապատը բացառում է, որ պատճառը դա լինի, քանի որ մինչ այդ ավելի աղմկոտ միջադեպեր են եղել, բայց նա չի ազատվել։ Ըստ վարկածներից մյուսի, Բուդաղյանը վերջերս որոշ շրջանակներում քննարկել է բանակի վիճակը, իշխանություններին քննադատել, ինչի մասին տեղեկանալով՝ որոշել են պատժել հրամանատարին»։

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով փետրվարի 1-ին Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար է նշանակվել Արմեն Գյոզալյանը։ Նշենք, որ 2021-ի օգոստոսին Հայաստանում ստեղծվել է հատուկ բանակային կորպուս։ Նորաստեղծ կորպուսի հրամանատար էր նշանակվել Արտակ Բուդաղյանը։

Մանրամասները՝ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+