Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:45

Հնդկաստանն այն երկրների թվում է, որտեղ զենք ենք փնտրում․ Անդրանիկ Քոչարյան

Հնդկաստանն այն երկրների թվում է, որտեղ զենք ենք փնտրում․ Անդրանիկ Քոչարյան

Հնդկաստանն այն երկրների թվում է, որտեղ զենք ենք փնտրում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրւոյցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով The Economic Times թերթում հրապարակված այն տեղեկությանը, ըստ որի՝ Հնդկաստանը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագիր է ստորագրել։

«Զենքի մատակարարումը բարդ գործընթաց է ենթադրում ու այնպես չէ, որ պայմանագիր կնքեցինք, վաղը պետք է բարձվի ու հասնի ՊՆ։ ‎Մենք զենք ենք փնտրում բոլոր այն երկրներում, որտեղ տվյալ սպառազինությունն անհրաժեշտ է մեր պաշտպանական գերատեսչությանը։ Այդ երկրների թվում կարող է լինել նաև Հնդկաստանը և կա»‎,-ասաց նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցություններին, դրա հնարավորությանը, նա նշեց․ «‎Ես այդ քննարկումը ժամանակավրեպ եմ համարում։ ՀԱՊԿ-ն այնպիսին է, ինչպիսն որ կա։ Մեր երկրի սահմանները պաշտպանում է ՀՀ ԶՈւ-ն»։

Հիշեցնենք, որ այսօր The Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագիր է ստորագրել։ Պայմանագրերի արժեքը չէր նշվում, սակայն, ըստ աղբյուրի, սպասվում է, որ առաջիկա ամիսներին Հայաստան 244 մլն դոլարի զենք կմատակարարվի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+