Օգոստոսի 14-ին` ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը
ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է սահմանային անցակետերում Հայաստան ժամանող հայկական անձնագիր ունեցող տղամարդկանց 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու համար ծանուցագրերի հանձնումը։ ՊՆ-ից...




































