Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:45

Թուրքիան Ուկրաինայի ճգնաժամն օգտագործում է իր շահերի համար. ԶԼՄ

Թուրքիան Ուկրաինայի ճգնաժամն օգտագործում է իր շահերի համար. ԶԼՄ

Թուրքիայի իշխանությունները մտադիր են օգտվել Ուկրաինայի հակամարտությունից, որպեսզի վերադարձնեն արևմտյան սպառազինությունների հասանելիությունը, որը կորցրել են Անկարայի որոշ քայլերից հետո, որոնց թվում է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը և Սիրիայում ռազմական գործողություն սկսելը։ Այս մասին հայտնել է ամերիկյան Defense News շաբաթաթերթը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի իր աղբյուրին։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերն է և կմնա այդպիսին։ Մեր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը նոր ըմբռնում բացեց մեր առջև, թե ինչպես կարող ենք ամրապնդել մեր կապերը ՆԱՏՕ — ի գծով դաշնակիցների հետ սպառազինությունների գնումների մասով», — մեջբերում է պարբերականը։

Ինչպես նշում է Defense News-ը, Ուկրաինայի հակամարտությունը Թուրքիային դրեց ՆԱՏՕ-ի ներսում առանցքային միջնորդի կարգավիճակում, ինչը պետք է իր դիվիդենտները բերի ապագա բանակցությունների ընթացքում, որոնք, մասնավորապես, վերաբերում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերին: Սակայն, արձանագրում է պարեբերակնը, Անկարային այդ ճանապարհին պետք է հաղթահարել անցյալում կատարված մի շարք քայլերի հետևանքները։

Դա վերաբերում է ոչ միայն ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնմանը, այլև 2019 թվականին միակողմանի կարգով Սիրիայի հյուսիսում հարձակողական գործողություն սկսելուն, ինչի համար մի շարք եվրոպական երկրներ զենքի էմբարգո են սահմանել Անկարայի վրա: Փետրվարին հանրապետության փոխարտգործնախարար Ֆարուկ Կայմակչին հայտնել էր, որ Լոնդոնը հանել է Անկարային զենքի վաճառքի սահմանափակումները, նման որոշում կարող է ընդունել Կանադան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+