Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված UNIFIL (Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր) առաքելության կազմավորման 44-րդ տարեդարձին։
Միջոցառմանը մասնակցել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի զինծառայողները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







