Զինված ուժերի զորամասերից մեկում մարտի 4-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարներն ստուգել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, հրահանգներ տվել առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







