Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:34

Թուրքիայում երեսպաշտություն են անվանել Bayraktar հարվածային ԱԹՍ-ների մատակարարման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը

Թուրքիայում երեսպաշտություն են անվանել Bayraktar հարվածային ԱԹՍ-ների մատակարարման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը

Հակամարտությունների գոտում թուրքական Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը կողմնակալության և հակասեմականության մասին բազմաթիվ հարցեր է առաջացնում, գրում է բլոգեր Իբրահիմ Քարաթաշը հունվարի 22-ին կառավարամետ Daily Sabah թերթում հրապարակված իր հոդվածում:

Նա նշել է, որ Bayraktar անունով թուրքական անօդաչու սարքերը փոխել են պատերազմի ընթացքը Սիրիայում, Լիբիայում և հատկապես Ղարաբաղում։

«Թուրքական անօդաչուները նաև զսպում են Ուկրաինայի Դոնբասում Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողական խմբավորումներին։ Ռուսաստանը շատ է նյարդայնանում ուկրաինական բանակի Bayraktar TB2-ի վաճառքի կապակցությամբ, քանի որ շատ լավ հասկանում է, որ նրանք կարող են ոչնչացնել ռուսական ռազմական տեխնիկան և զենիթահրթիռային համալիրները, ինչպիսիք են «Պանցիրը», ինչը, եթե տեղի ունենա, կնշանակի հերթական ռուսական բանակի նվաստացում»,- գրել է նա:

Հեղինակի խոսքով՝ այդ փաստարկները հասկանալի են դարձնում Ռուսաստանի առարկություններն ուկրաինական բանակի հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցում։

Սակայն երբ ամերիկացիները բողոքում են թուրքական անօդաչու թռչող սարքերից, Թուրքիայում նրանց դիրքորոշումը կանխակալ են համարում։ Նրա խոսքով՝ ամերիկացի փորձագետները գիտեն, որ միայն Թուրքիան է «պայքարել Ասադի ռեժիմի դեմ, որին աջակցում են Ռուսաստանն ու Իրանը՝ Միացյալ Նահանգների երկու հակառակորդները»:

«Որևէ մեկը կարող է ցույց տալ Սիրիայում, Լիբիայում կամ Ղարաբաղում թուրքական անօդաչուների կողմից սպանված խաղաղ բնակիչների ինչ-որ լուսանկարներ։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ապացուցել, թե անօդաչու սարքերը ըստ նշանակության չեն օգտագործվել»,- գրել է նա:

Ղարաբաղում, ըստ նրա, անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Հայաստանից Ադրբեջանի «օկուպացված» հողերը հետ վերցնելու համար։

Նա կարծում է, որ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը երեսպաշտություն է։

Հեղինակը գրում է, որ չնայած քննադատությանը՝ թուրքական կառավարությունը պետք է անի այն, ինչ համարում է բարոյական և մարդասիրական։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+