Ղազախստանում ՀԱՊԿ զորակազմի Հայաստանի զինվորականները վերադարձել են և արդեն հայրենքում են։
Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբի անձնակազմը և տեխնիկան մշտական տեղակայման վայր են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի Ил76 երեք ինքնաթիռներով», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







