Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:43

Պաշտպանության փոխնախարարը՝ Իշխանասարից ադրբեջանցի զինվորների հետքաշման մասին

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մինչև տարեվերջ հասցնենք ավարտել սահմանների կահավորումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նա նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի պատշաճ կահավորումը, ինժեներական աշխատանքներն իրականացվեն ինչպես կարգն է։

«Տեղադրված մոդուլային տնակները պատշաճ հնարավորություն են ստեղծում զինվորների համար հերթափոխ իրականացնել, քնել, տաքանալ։ Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,- մանրամասնեց նա։

Արման Սարգսյանը հերքում է, թե սահմանագծման ու սահմանազատման համար Մոսկվայից խումբ է ժամանել Հայաստան։
«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրները քննարկելու, մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,- ասաց նա։

Անդրադառնալով Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինուժի հետքաշման հարցին՝ փոխնախարարն արձագանքեց․ «Մի փիլիսոփայական բան ասեմ՝ Իշխանասարի հետ կապված մի բան իմանաք, դա ձեզ օգուտ տալո՞ւ է, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իշխանասարի վարչական ղեկավարն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ հովիվների փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինվորներն Իշխանասարի հատվածից հետ են քաշվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+