Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ՀՀ ՊՆ հարավարևմտյան N զորամասի թիկունքի հենակետի (ջրատարի) ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







