Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է. այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Շրջանառվող տեսանյութը հին է: Նախորդ տեսանյութից արդբեջանական կողմն ինչ-որ կտորներ պարբերաբար շրջանառության մեջ է դնում»,-փոխանցեցին նախարարությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







