5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Վերադաս հրամանատարությունը ստուգել է զինծառայողներին ամրակցված զենքն ու զինամթերքը, հանդերձավորումը: Անձնակազմը հրահանգավորվել է մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







